Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մի՛ վնասիրը» կարևոր է նաև գործարար աշխարհում

«Մի՛ վնասիրը» կարևոր է նաև գործարար աշխարհում
20.07.2018 | 03:10

«Բիզնես Արմենիա» կազմակերպության ախորժակը գնալով բացվում է։ Ըստ կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի, այս տարի ակնկալվում է 35 մլն դոլարի ներդրում։ Այս լավատեսության հիմքում, ըստ ամենայնի, 2017-ին արձանագրված հաջողությունն է։ Պաշտոնական տվյալների համաձայն, անցած տարի այս կառույցի միջոցով ներդրումները կազմել են 15 մլն դոլար, որից 12 մլն-ն ուղղվել է ռազմարդյունաբերությանը, մնացածը ոսկերչության, արծաթագործության, թեթև արդյունաբերության, թղթի և սննդի վերամշակման ոլորտներին։


2017-ին իրականացված և այս տարի սպասվող ներդրումները վկայում են, որ «Բիզնես Արմենիային» վստահում են ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողները։ Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ, ի դեմս նշված կազմակերպության, գործարարներն առաջին հերթին վստահում են Հայաստանի Հանրապետությանը, իսկ վստահությունը բիզնես աշխարհում կարևորագույն գործոն է։


Նկատենք, որ Հայաստանում տեղի ունեցող որոշ գործընթացների նկատմամբ բիզնես աշխարհը որոշակի զգուշավորություն է սկսել ցուցաբերել։ Խոսքը ՊԵԿ-ի նախաձեռնած համատարած ստուգումների և գործարարներին անհարկի պիտակավորելու մասին է։ Ճիշտ է, օրերս ՊԵԿ-ի նախագահն իր առաջին ասուլիսում նշեց, թե գործարարներին վարկաբեկելու խնդիր չունեն, այնուհանդերձ, խոսքը մի բան է, գործը` մեկ այլ բան։ Բնականաբար, այս մոտեցումը մտահոգում է նաև արտերկրյա գործարարներին, ինչը տրամաբանական է. բիզնես աշխարհում բարի համբավն արդեն բրենդ է, և դրա խարխլումը չի կարող բացասաբար չանդրադառնալ տնտեսական գործընթացների վրա։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ